ՆԱՏՕ-ին ՈՒկրաինայի չանդամակցելու վերաբերյալ իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթուղթը կարգավորման շուրջ բանակցությունների անկյունաքարն է՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այս հարցը անկյունաքարային է և հատուկ քննարկման է արժանի՝ համեմատած մյուսների հետ։ Հենց սա է բանակցային գործընթացի էությունը, և ես կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել, որ մենք չենք ցանկանում այն անցկացնել բարձրախոսի ձևաչափով»,- ընդգծել է նա։               
 

Աղոթարան

Աղոթարան
06.10.2024 | 00:01

Հիսուս, բարի Հիսուս`

Քո անունով են բացվում առավոտները.

Լույսի մեջ անթեղված կարոտները,

Քո սուրբ փեշերի մեջ պարուրված,

Հաց ու գինի են դառնում

Աղոթաբեր.

Հույսի մոմը պահում

Սառչող մեր ափերի մեջ

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 42086

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ